Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը

22 Հոկտեմբեր, 2020 20:59
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշում է, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Այս մասին Փաշինյանն ասել է Интерфакс-ին տված հարցազրույցում, գրում է «Արմենպրես»-ը։

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին