Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իրենց հետ համատեղ կգործի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

22 Հոկտեմբեր, 2020 20:40
Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իրենց հետ համատեղ կգործի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է «Վալդայ» ակումբի նիստում, գրում է ТАСС-ը։  

«Երկու երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ եկել էին մեզ մոտ (Մոսկվա): Ամսի 23-ին նրանք հանդիպում են Վաշինգտոնում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ համատեղ, կօգնեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է Պուտինը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ քննարկումներին՝ Պուտինը նշել է.

«Պե՞տք է արդյոք փոխել ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Հնարավոր է՝ կարելի է մի փոքր փոխել այդ ձևաչափը, բայց պետք է գտնել բոլորի համար ընդունելի տարբերակ»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին