Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    599
    615

  • RUB

    6,61
    6,91

Կարևոր իրադարձություններ

Դեմ եմ օպերատիվ շտաբ ստեղծելու գաղափարին. Ծառուկյանը դուրս եկավ մեկուսարանից (տեսանյութ)

22 Հոկտեմբեր, 2020 20:30
Դեմ եմ օպերատիվ շտաբ ստեղծելու գաղափարին. Ծառուկյանը դուրս եկավ մեկուսարանից (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։ Նա շնորհակալություն հայտնեց բակում հավաքված աջակիցներին, ողջագուրվեց ԲՀԿ-ական պատգամավորների հետ։

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց՝ մեկուսարանից արել է ինչ հնարավոր է, հիմա ավելին է անելու․

«Հիմա ավելի շատ եմ անելու, ոչ մեկ չկասկածի, արել եմ, անում եմ ու կանեմ։ Մարդը պետք է ձեռագիր թողի, անուն թողի, էսօր բոլորս էլ մի ազգ ենք և մեր հիմնական խնդիրը այն է, որ երկրի վիճակը լավ լինի»,- հավելեց ԲՀԿ ղեկավարը։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի 13 կուսակցությունների օպերատիվ շտաբ ստեղծելու անհրաժեշտության հայտարարությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Դա ես ճիշտ չեմ ընդունում: Այսօր բոլորը միանշանակ պետք է իրենց մասնակցությունն ունենան, իրենց հնարավորությունն օգտագործեն, ինչով որ իրենք կարան օգտակար լինեն: Բայց էսօր ինչ-որ պատասխանատվություն վերցնել, ասենք, ամեն մեկը տեղավորվելու, դա իմ համար անընդունելի էր»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին