Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ-ում լարվածության նվազեցման համար

22 Հոկտեմբեր, 2020 20:21
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ-ում լարվածության նվազեցման համար

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է «Արմենպրես»-ը։

«Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ, սակայն ես նաև Թուրքիայից ակնկալում եմ տարածաշրջանում նրա զգալի ազդեցության օգտագործում՝ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, - խմբ.) լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին