Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

Գյումրիում այրվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահը. ԱԻՆ

22 Հոկտեմբեր, 2020 19:39
Գյումրիում այրվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահը. ԱԻՆ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:02-ին: Այրվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին