Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում գործում են COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր․ հայտարարություն

22 Հոկտեմբեր, 2020 19:15
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում  գործում են COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր․ հայտարարություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի ուղևորներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահի հանրային տարածքում արդեն իսկ գործում են COVID-19 նկատմամբ #ՊՇՌ նմուշառում իրականացնող կետեր:

Հայաստան ժամանելուն պես կարող եք անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում, որն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից:

Նշենք նաև, որ #Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ #ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

*Թեստավորման սակագների և թեստավորման հետ կախված այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել լաբորատորիաներին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին