Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    516

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք․ ոստիկանություն

22 Հոկտեմբեր, 2020 18:52
Հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք, որոնցից 30-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 110-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 41-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 32-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 3-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին