Կարևոր իրադարձություններ

Մենք կոչ ենք անում երրորդ պետություններին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը․ Կանադայի ԱԳ նախարար

22 Հոկտեմբեր, 2020 18:43
Մենք կոչ ենք անում երրորդ պետություններին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը․ Կանադայի ԱԳ նախարար

Կանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը։

Կանադայի ԱԳ նախախարարի խոսքով՝ պաշտոնական Օտտավան 350 հազար դոլար կփոխանցի Կարմի խաչի միջազգային կոմիտեին՝ մարդասիրական խնդիրներ լուծելու նպատակով։

«Մենք կոչ ենք անում երրորդ պետություններին չմիջամտել հակամարտությանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերիֆիկացման մեխանիզմներ ստեղծել», - գրել է Շամպանը՝ նշելով նաև, որ մշտական կապի մեջ է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին