Կարևոր իրադարձություններ

Թուրքական լիրան շարունակում է հակառեկորդներ սահմանել

22 Հոկտեմբեր, 2020 18:02
Թուրքական լիրան շարունակում է հակառեկորդներ սահմանել

Թուրքական ազգային արժույթի փոխարժեքն այսօր նվազել է մինչեւ 7,97 լիրա մեկ ԱՄՆ դոլարի դիմաց՝ անցնելով  հոկտեմբերի 8-ին գրանցած ռեկորդային նվազագույն ցուցանիշը՝ 7,89 լիրա մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական արժույթի կտրուկ անկման պատճառը Թուրքիայի նկատմամբ ամերիկյան հավանական պատժամիջոցների կիրառումն է, լարված հարաբերությունները Եվրամիության հետ և կովկասյան տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունները: 

 

Լրահոս

Դիտել ավելին