Կարևոր իրադարձություններ

Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքերը՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Զախարովա

22 Հոկտեմբեր, 2020 17:51
Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքերը՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են արյունահեղության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»: 

Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը հիմնականում քննարկվել են հոկտեմբերի 20-ին և 21-ին: Այդ օրերին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները առանձին հանդիպումեր են ունեցել: Ինչպես և նախկինում` աշխատանքը իրականացվել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: 

Զախարովան նաև նշել է, որ միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին