Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ռինգում ադրբեջանցուն տապալել էր գետին․ Սուրենը հերոս էր ռինգում և ռազմի դաշտում

22 Հոկտեմբեր, 2020 15:40
Ռինգում ադրբեջանցուն տապալել էր գետին․ Սուրենը հերոս էր ռինգում և ռազմի դաշտում

Արցախ-ադրբեջանական պատերազմում հարյուրավոր զինծառայողներ զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։

Արցախում ընթացող պատերազմում զոհվեց նաև Շիրակի մարզի Անուշավան համայնքի բնակիչ ժամկետային զինծառայող 2001թ․-ին ծնված Սուրեն Սոսյանը։

«Սուրենի հետ նույն դասարանում ենք սովորել և ափսոսում եմ, որ հիմա ունենալու ենք լոկ միայն հիշողություններ։ Նա ընկերասեր էր, անմիջական, ազնիվ և քաջ։ Նա շատ ուժեղ էր, գիտեր՝ որտեղ և երբ կիրառել այդ ուժը»,- Shabat.am-ին պատմեց Սուրենի դասընկերը՝ Կարեն Ամիրյանը։

Սուրենը քիք-բոքսինգ էր պարապում, տարբեր երկրներում մասնակցել էր մրցույթների ու միշտ բարձր է պահել Հայաստանի  դրոշը։

 «Վերջին մրցույթը, եթե չեմ սխալվում բանակ զորակոչվելուց մի քանի ամիս առաջ Վրաստանում էր,  որտեղ նրա մրցակիցն էր եղել Ադրբեջանի ներկայացուցիչը, որին Սուրենը տապալելով գետնին հաղթանակ տարավ գրավելով 1- ին տեղը հավաքականի կազմում, Վրաստանում կրկին հպարտ բարձրացնելով հայկական դրոշը։ Այդ մրցույթից անգամ տեսահոլովակ կա, որտեղ ադրբեջանցուն գետնին տապալելուց հետո շտապում է դեպի դրոշը։ Նա սիրել է մեր երկիրը շատ, հանուն մեր հայրենիքի ազատության, հանուն մեր հաղթանակի նա անմահացավ։ Մեր Սուրենը հերոս էր ռինգում և ռազմի դաշտում, այս երկուսի մեջ կա մի ընդհանուր կետ, երկու պարագայում էլ նա պայքարել և հաղթել է տարել նույն մեր չար թշնամուն՝ ադրբեջանցուն։ Խոնարհվում ենք քո առջև, հանգչիր խաղաղությամբ մեր հերոս զինվոր»,- ասաց Կարեն Ամիրյանը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը,   ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին