Կարևոր իրադարձություններ

Կատալունիայի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

22 Հոկտեմբեր, 2020 15:53
Հեղինակ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Կատալունիայի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

 Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը գրում է․

Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին