Կարևոր իրադարձություններ

Նախագահի հրամանով բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

22 Հոկտեմբեր, 2020 14:54
Նախագահի հրամանով բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

ՀՀ վարչապետի միջնորդությամբ եւ նախագահի հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ու գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշաններով:

Համապատասխան հրամանագրերում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանին պարգևատրել Հայրենիքի շքանշանով:

Նշենք, որ Հայրենիքի շքանշանով է պարգետրվել նաեւ գնդապետ Գարեգին Պողոսյանը:

Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանին պարգևատրել Հայրենիքի շքանշանով:

 

Լրահոս

Դիտել ավելին