Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն. Աննա Հակոբյան

22 Հոկտեմբեր, 2020 14:04
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ շնորհիվ։
Դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ։
Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։
Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ կյանքի գնով, Ալեն։
Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»

 

Լրահոս

Դիտել ավելին