Կարևոր իրադարձություններ

Գայանեն հղիության 38–րդ շաբաթում ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան

22 Հոկտեմբեր, 2020 12:22
Հեղինակ՝ Շենգավիթ Բժշկական Կենտրոն
Գայանեն հղիության 38–րդ շաբաթում ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան

«Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան

Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38–րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան:
Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։
Ինչու՞։
Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց ՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված սմերչը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ սմերչի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած , ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ “Միևնույնն է մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ ողջ Արցախը, որքան ուզում են թող խփեն”: "Շենգավիթ" ԲԿ֊ում, մանկաբարձ֊գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած, որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց այնուամենայնիվ Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչեն Վիկտորիա՝ հաղթանակ:
Վստահ ենք, որ Վիկտորիան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին