Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

22 Հոկտեմբեր, 2020 11:26
Հեղինակ՝ ANCA
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է․

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: 

 

Նշվում է, որ քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը աջակցելու հարցում:

Հռչակագիրը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը․ «Էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին»– ասել է Ղազարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին