Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտության տարածքից այսօր Իրանում ընկել է 71 հրթիռ. ParsToday

22 Հոկտեմբեր, 2020 10:41
Ղարաբաղյան հակամարտության տարածքից այսօր Իրանում ընկել է 71 հրթիռ. ParsToday

ParsToday իրանական լրատվական կայքը գրում է․

«Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ»– ասել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը։

Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն նախօրեին հայտարարել էր, որ  բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակաի գյուղերի գյուղատնտեսական տարածքներում,  չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ։

Ռաստգուի խոսքով, Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր  և հակամարտությունում  ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում տրվել՝ նման դեպքերը կանխելու համար,

«Մինչ օրս Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71»– ասել է Ալիար Ռաստգուն: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին