Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

22 Հոկտեմբեր, 2020 10:25
Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13-ին, մարվել՝ 09։27-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին