Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ

21 Հոկտեմբեր, 2020 23:25
Հակառակորդը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. 
 
Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում:
Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:
Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են:
Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել:
 

Լրահոս

Դիտել ավելին