Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    598,5
    612,5

  • RUB

    6,51
    6,79

Կարևոր իրադարձություններ

Սիրելի՛ լոռեցիներ այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ․ Անդրեյ Ղուկասյանի կոչը՝ լոռեցիներին

21 Հոկտեմբեր, 2020 21:22
Հեղինակ՝ Անդրեյ Ղուկասյան
Սիրելի՛ լոռեցիներ այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ․ Անդրեյ Ղուկասյանի կոչը՝ լոռեցիներին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:

Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:

Սիրելի՛ լոռեցիներ Այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ:

Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած՝ դիմել Լոռու մարզպետարան և համայնքապետարաններ:

Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից: Եվ ուրեմն՝ ի զեն:

#Հաղթելուենք »։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին