Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    598,5
    612,5

  • RUB

    6,51
    6,79

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ կա տուժած

21 Հոկտեմբեր, 2020 20:46
Ավտովթար Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ կա տուժած

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:58-ին  Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Iveco» (վարորդ՝ Կամո Ք․, ծնված 1962 թ.) և «ԶԻԼ-130» (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1974 թ.) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները․ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում կա 10 խոշոր եղջերավոր կենդանի, որից մեկը վնասվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հովհաննես Ե․-ն, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին