Կարևոր իրադարձություններ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը

21 Հոկտեմբեր, 2020 18:37
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է անում վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին։ Այս մասին Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ այսօր Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել եմ մեր խորը մտահոգությունը ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հումանիտար մեծ կորուստների են հանգեցրել:

Կողմերը պետք է հարգեն հրադադարը և վերադառնան բանակցային սեղան՝ առանց նախապայմանների: Արտաքին ներազդեցություններն անընդունելի են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին