Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

21 Հոկտեմբեր, 2020 18:30
Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14:36-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևորը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Արտյոմ Հ․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները մյուս ուղևոր Դավիթ Ա․-ին (ծնված 1961 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին