Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

Մարդիկ փորձում են ամեն տեսակի պատճառաբանություն գտնել, միայն թե դիմակ չկրեն. փոխնախարար

21 Հոկտեմբեր, 2020 16:14
Հեղինակ՝ Լենա Նանուշյան
Մարդիկ փորձում են ամեն տեսակի պատճառաբանություն գտնել, միայն թե դիմակ չկրեն. փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Զարմանում եմ, որ զարմանում եք, թե ինչպես է ինչ որ մեկը դիմակ չկրելը պատճառաբանում պատերազմով։

Կհիշե՞ք այն սուպեր- պուպեր, անհայտ տեղերից ու անհայտ դրդապատճառներով հայտնված «մասնագետներին», որոնք չնայած ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին, օգտագործելով ԶԼՄերի ձգտումը ոլորտում տարվող քաղաքականությունը փնովելու կամ էլ գործիք դառնալով որոշ ԶԼՄերի քաղաքական հարձակումների համար ճղղում էին իրանց թե դիմակը ինչքան վտանգավոր է ու անօգուտ։ Էլ չասեմ որ դատի տվեցին մեզ, օրական տասնյակներով պարզաբանման պահանջներ գրեցին, երևի մենակ մարդու իրավունքների հարցով եվրոպական դատարան չդիմեցին։

Ամենևին չեմ բարդում այսօրվա այս դրվագի մեղքը ինչ որ մեկի վրա, այլ փորձում եմ ցույց տալ թե առաջին հայացքից «ընդամենը անմեղ կարծիք հայտնող» մարդկանց կոչերը ինչպիսի հետևանքների կարող են հանգեցնել՝ խաթարելով հանրային առողջապահության քաղաքականությունը։

Ինչպե՞ս կոչել այն մարդկանց, ովքեր վնաս են հասցնում այլ մարդկանց առողջությանը։

Հիմա քաղում ենք այն, ինչ ցանել ենք-մարդիկ փորձում են ամեն տեսակի պատճառաբանություն գտնել, միայն թե դիմակ չկրեն։

Հարգելիներ
1. լսեք միայն պաշտոնական աղբյուրներին ու իրական մասնագետներին
2. Կրեք դիմակ, այն ներկայում առկա միակ պաշտպանիչ միջոցն է կորոնավիրուսային հիվանդությունով չվարակվելու համար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին