Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

21 Հոկտեմբեր, 2020 14:18
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվայում հանդիպելու ցանկությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն . հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին , նա նշել է, որ իրենք տեսել են այդ հաղորդագրությունները և ողջունում են նախագահների հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում հայտարարել էին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին