Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանն Արցախից ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. փաստաբան

21 Հոկտեմբեր, 2020 13:42
Մանվել Գրիգորյանն Արցախից ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական փորձ, հակված է եղել բացառապես հարձակողական մարտերի և ազատագրելով առաջ գնալուն, դեմ՝ դիրքային մարտերին՝ հաշվի առնելով թշնամու և նրա զինտեխնիկայի մեծաքանակ լինելը: 

Ցավոք, ծանր հիվանդությունները և հիվանդությունների բացասական դինամիկան, որոք առողջապահության նախարարի և դատարանի անգործության շնորհիվ այդպես էլ հնարավոր չեղավ արտերկրում բուժել, այս ընթացքում ավելացրեցին ուղեկցող հիվանդությունները՝ բերելով ինքնազգացողության կտրուկ վատացման: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակավորապես հանձնելով այլ անձանց, բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք: 

Հրամանատարին շուտափույթ առողջության վերականգնում և վերադարձ Արցախ: 

Փաստաբան Լևոն Բաղդասարյան»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին