Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսականը ԱՄՆ-ին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

21 Հոկտեմբեր, 2020 11:06
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Կոնգրեսականը ԱՄՆ-ին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ մարդկանց հաղթանակն ընդդեմ օտար տիրապետության։ Այս հպարտ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր Անկախության հռչակագրի բառերը, որը ամերիկացիների եւ ամբողջ աշխարհի համար հաստատեց, որ արդար կառավարությունը բխում է կառավարվողների համաձայնությունից։
 
Հետադարձ չի կարող լինել, Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջան։ Ճանապարհը դեպի առաջ ազատությունն է, այս է պատճառը, որ ես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»»։

 

Լրահոս

Դիտել ավելին