Կարևոր իրադարձություններ

Լուսադեմին Մարտակերտը հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱՀ ԱԻՊԾ

21 Հոկտեմբեր, 2020 10:02
Հեղինակ՝ ԱԻՆ
Լուսադեմին Մարտակերտը հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:

 

Լրահոս

Դիտել ավելին