Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին. «Հրապարակ»

21 Հոկտեմբեր, 2020 08:12
Ով կփոխարինի Արարատ Միրզոյանին ԱԺ արտահերթ նիստին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր ԱԺ-ում կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրված՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու համար, որի մասին նախորդ համարում գրել ենք։

Այն նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի, ակցիզային եւ (կամ) բնապահպանական հարկերից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ (կամ) առողջապահության նախարարություններին։

Նիստը վարելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի ժամանակավոր պարտականությունները նրան են փոխանցվել,  ինչի մասին Արարատ Միրզոյանի կարգադրությունը պաշտոնական կայքում հայտնվել է նախօրեին։

Վարչապետը նախօրեից ակտիվ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ եւ քննարկում ստեղծված իրավիճակը, իսկ ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ ու հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Պատվիրակության կազմում են Արեն Մկրտչյանը, Լուլուն, Հրաչ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը եւ այլք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին