Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. Բագրևանդի փողոցում բախվել են BMW-ն ու Renault Megane-ը․ կան վիրավորներ

20 Հոկտեմբեր, 2020 23:16
Խոշոր ավտովթար Երևանում. Բագրևանդի փողոցում բախվել են BMW-ն ու Renault Megane-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 10:50-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Նիագարա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 28-ամյա Գոռ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 78-ամյա Ալբերտ Անանյանի վարած Renault Megane մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին