Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

20 Հոկտեմբեր, 2020 23:03
Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։   

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է․ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի ԲԴԽ-66-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Հրաչյա Մեխակյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

 

Լրահոս

Դիտել ավելին