Կարևոր իրադարձություններ

Լինում են դեպքեր, երբ ինչ-որ տեղ ծուղակում հայտնված զինծառայողներ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա. Արծրուն Հովհաննիսյան

20 Հոկտեմբեր, 2020 22:40
Լինում են դեպքեր, երբ ինչ-որ տեղ ծուղակում հայտնված զինծառայողներ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա. Արծրուն Հովհաննիսյան

Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա։ Այս մասին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լինում են դեպքեր, այսօր էլ, երեկ էլ եղել, է, երբ զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են որոշ առանձին խմբեր, կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ ինչ-որ տեղ են հայտնվել՝ ծուղակ է եղել, կամ մոլորվել են, գերությունից փրկվել են ու դուրս են գալիս, բայց այդպիսի մեծ խմբավորման մասին խոսք չի եղել, ամեն դեպքում շատ մեծ թիվ չէ»,-ասաց Հովհաննիսյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին