Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն իր մարտավարությունը որդեգրել է ահաբեկչական խմբավորումներից. Արծրուն Հովհաննիսյան

20 Հոկտեմբեր, 2020 22:29
Ադրբեջանի ԶՈՒ-ն իր մարտավարությունը որդեգրել է ահաբեկչական խմբավորումներից. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել է դիվերսիոն խմբերով մերձռազմաճակատային բնակավայրեր ներթափանցելու և այնտեղ լուսանկարվելու մարտավարություն: Այս մասին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության, մեր լրատվադաշտի վրա։ Կան բնակավայրեր, որոնք 10-15 օր առաջ համարվում էին Ադրբեջանի զինված ուժերի կողմից արդեն գրավված, նույնիսկ շատ ու շատ քարտեզներում համարվում են իրենց զինված ուժերի վերահսկողության տակ, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողությունը։ Եվ բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով ջախջախվում է հիմնականում հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով։ Բայց մինչև այսօր դրանք իրենց համար համարվում են արդեն գրավված տարածքներ»,- ասաց Հովհաննիսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին