Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է․ մարտական գործողությունները շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

20 Հոկտեմբեր, 2020 22:11
Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է․ մարտական գործողությունները շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:

«Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-եր, այդ թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- նշեց Հովհաննիսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին