Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

20 Հոկտեմբեր, 2020 21:40
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։   

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 15-ի ԲԴԽ-66-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին