Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

20 Հոկտեմբեր, 2020 20:11
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Հեզա Անդրեաս դոն Հաիրը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

«Տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հաստատվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարման այլընտրանքի բացակայությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին