Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է ԼՂ հարցը

20 Հոկտեմբեր, 2020 19:36
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է ԼՂ հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակում: 

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխմանը և ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերականգնմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի մասին: Ընդգծվել է կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Մակրոնը հայտարարել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով ԼՂ հարցով համատեղ գործելու պատրաստակամության մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին