Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    600
    616

  • RUB

    6,61
    6,91

Կարևոր իրադարձություններ

Զելենսկին հայտարարել է, թե Ղրիմը առանց դիմադրության հանձնողները պետք է պատասխանատվություն կրեն

20 Հոկտեմբեր, 2020 19:20
Զելենսկին հայտարարել է, թե Ղրիմը առանց դիմադրության հանձնողները պետք է պատասխանատվություն կրեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Գերագույն ռադայում իր ամենամյա ուղերձում ասել է, թե պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր 2014 թվականին առանց պայքարի թույլատրեցին Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանին։

«Նրանք, ովքեր առանց պայքարի տվել են Ղրիմը, պետք է պատասխանատվություն կրեն։ Ես ուզում եմ, որ բոլորին հասկանալի դառնա, որ հարցը վրեժխնդրության մեջ չէ, հարցն արդարության մեջ է»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան կառուցում է իր բանակը, որը կարող է երկիրը պաշտպանել ցամաքում, ջրում, օդում և կիբեռտարածքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին