Կարևոր իրադարձություններ

Փոխգնդապետ Սամվել Թավադյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

20 Հոկտեմբեր, 2020 19:13
Փոխգնդապետ Սամվել Թավադյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով փոխգնդապետ Սամվել Թավադյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ավագ ղեկապետ, փոխգնդապետ Սամվել Յուրայի Թավադյանին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:

 

Լրահոս

Դիտել ավելին