Կարևոր իրադարձություններ

Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

20 Հոկտեմբեր, 2020 19:04
Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»։

 

Լրահոս

Դիտել ավելին