Կարևոր իրադարձություններ

Նախագահի հրամանագրով Ջիվան Մովսիսիյանը հետ է կանչվել Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից

20 Հոկտեմբեր, 2020 18:55
Նախագահի հրամանագրով Ջիվան Մովսիսիյանը հետ է կանչվել Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոլդովայում ՀՀ դեսպանին հետ կանչելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղեվոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

 

Լրահոս

Դիտել ավելին