Կարևոր իրադարձություններ

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

20 Հոկտեմբեր, 2020 18:05
Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հոկտեմբերի 20-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 493.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.93 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։    

Եվրոյի փոխարժեքն աճել է 3.52 դրամով և կազմել 582.43 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.33 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.77 դրամով և կազմել 639.50 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 65.68 դրամով և կազմել 30224.58 դրամ: Արծաթի գինն աճել է 8.35 դրամով և կազմել 393.99 դրամ: Պլատինի գինը նվազել է 5.71 դրամով և կազմել 13767.28 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին