Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ից հայտնել են, թե որ դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին

20 Հոկտեմբեր, 2020 14:49
ԱԳՆ-ից հայտնել են, թե որ դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի հապաղի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն այս պահին անհրաժեշտություն չկա: Նա այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:

Քոչարյանը հայտնել է, որ ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը դեռ չի նշանակում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ անընդհատ ռեժիմով չի աշխատում: 

Փոխնախարարը ընդգծեց. «ՀԱՊԿ-ին դիմելու համար նախ պետք է լինի ագրեսիա ՀՀ-ի հանդեպ: Դեռևս վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար»:

Նա հավելեց, որ եթե հարձակում լինի ՀՀ-ի վրա, ապա կդիմենք:

«Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է տեղի ունեցել, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ դիմում ենք ինքնապաշտպանության, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին»,- հայտնեց Քոչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին