Կարևոր իրադարձություններ

Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել սահմանափակումներ կիրառել ադրբեջանցիների համար, իսկ հայերին տալ արտոնություններ

20 Հոկտեմբեր, 2020 14:22
Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել  սահմանափակումներ կիրառել ադրբեջանցիների համար, իսկ հայերին տալ արտոնություններ

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Կաիլին Եվրամիությանը խնդրանք է ներկայացրել՝ չեղարկելու համար Շենգենյան վիզան դիվանագիտական անձնագիր ունեցող ադրբեջանցիների համար և Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային նոր ռեժիմ ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է greekcitytimes.com-ը: 

Եվրախորհրդարանի պատգամավորը նշում է, որ դա պետք է լինի Ադրբեջանի`Իլհամ Ալիևի կողմից աջակցվող ավտորիտար ռեժիմի, կամ ավելի հստակ` որպես հայերի՝ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման հետևանք:

Միևնույն ժամանակ, նա կոչ արեց գնահատել ԵՄ անվտանգությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու փորձը և հակամարտության գոտուց դեպի ԵՄ անօրինական միգրացիոն հոսքերի ավելացման այժմ տեսանելի հնարավորությունը:

Նա Հանձնաժողովից պահանջեց ամբողջական զեկույց և տեղեկատվություն ներկայացնել Եվրոպական խորհրդարանին:

Նա նաև կոչ արեց գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ՝ երկխոսություն սկսելով, որի նպատակն է վերացնել մուտքի արտոնագրերը Հայաստանի քաղաքացիների համար այն ժամանակ, երբ երկիրը վտանգված է Թուրքիայի կողմից աջակցվող ռազմական հարձակմամբ: 

«Պարոն Ալիևը պիղծ պատերազմ է մղում հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում՝ խախտելով 1994 թ. զինադադարի պայմանագիրը և արհամարհելով միջազգային հանրության երկխոսության կոչերը: ԵՄ-ն պետք է վճռականորեն ցույց տա, որ մեր հարևանության՝ նման բացահայտ պատերազմական հարձակումները չեն կարող մնալ առանց հետևանքների », - հավելել է Եվրապատգամավորը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

 

Լրահոս

Դիտել ավելին