Կարևոր իրադարձություններ

ՌԴ Դաշնային խորհուրդը հայտնել է՝ երբ Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել Արցախում

20 Հոկտեմբեր, 2020 14:04
ՌԴ Դաշնային խորհուրդը հայտնել է՝ երբ Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել Արցախում

ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտնել է, որ Հայաստանը սիրիացի վարձկանների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին ՝ տարածաշրջանում հնարավոր ռուսական հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է EAdaily-ն:

Ինչպես ընդգծել է Կոսաչովը, այդ քայլն անհնար է առանց Երևանի պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

«Այս առումով առաջացող վստահելիությունը, վտանգը և ռիսկերը պետք է գնահատվեն: Բնականաբար, պետք է Հայաստանից ստացվի պաշտոնական դիմում, և ոչ թե պարզապես եզրակացություն այն մասին, որ Ռուսաստանը հիմքեր ունի», - նշեց սենատորը ՝ հավելելով, որ այս հարցի վերաբերյալ ցանկացած կանխատեսում անելու համար դեռևս վաղ է:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

 

Լրահոս

Դիտել ավելին