Կարևոր իրադարձություններ

Ինչ է քննարկվել ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ փակ խորհրդակցության ժամանակ. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել

20 Հոկտեմբեր, 2020 12:23
Ինչ է քննարկվել ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ փակ խորհրդակցության ժամանակ. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել

 

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ նիստի ժամանակ հիմնական քննարկումը եղել է այն , թե  որ կառույցը և ինչպես է վերահսկելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։  

Նեբենզյանը ընդգծել է, որ հիմնական թեման եղել է այն, թե ինչպես է պետք ապահովի  հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը,  քանի որ հրադադարի պայմանավորվածությունը հաստատումից ի վեր չի պահպանվել։

ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը չի հստակեցրել՝ ՄԱԿ–ը, թե՞ ԵԱՀԿ կվերահսկեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանումը, հավելելով․«Ով կլինի այնտեղ և ինչ կարգավիճակով, դեռ քննարկումների փուլում է»

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին