Կարևոր իրադարձություններ

«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

20 Հոկտեմբեր, 2020 11:16
«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

IRNA գործակալությունը փոխանցում է․ 

Իրանը չի ընդունում մարդկանց ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ անդրադարձել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն։

Ներկայացուցիչն ավելացրել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա։


Ղաթիբզադեն հակամարտության երկու կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին «կոչ է արել պահպանել միջազգային կանոնները»։


 

Լրահոս

Դիտել ավելին