Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Հաճախակի զորավարժությունները Թուրքիային հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում. «Հայաստանի Հանրապետություն»

20 Հոկտեմբեր, 2020 09:46
Հաճախակի զորավարժությունները Թուրքիային հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը որոշակի տվյալներ է ներկայացնում: Ըստ այդմ՝ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2012-2016թթ․ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր՝ 69 տոկոս, ապա հաջորդում էին Իսրայելը (22 տոկոս) եւ Բելառուսը (3․6 տոկոս)։ Մինչդեռ 2015-2019 թթ. Ադրբեջանի թիվ 1 մատակարարն արդեն Իսրայելն էր (60 տոկոս), երկրորդ տեղում Ռուսաստանն էր (31 տոկոս), իսկ երրորդում՝ Թուրքիան (3․2 տոկոս)։

Ալիևի խոսքերի համաձայն, Թուրքիան այս ցուցակում պետք է բարձրանա առաջին տեղ՝ առաջ անցելով Իսրայելից ու Ռուսաստանից։ «Թերևս, ակնհայտ է, որ վերջին տարիներին Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացրած Թուրքիան Ադրբեջանից պահանջել է վերանայել Իսրայելի (և միգուցե նաև Ռուսաստանի) հետ ռազմական սերտ շփումները, աստիճանաբար հրաժարվել իսրայելական զենքից, հատկապես ԱԹՍ-երից և փոխարենը նախապատվություն տալ թուրքական զենքին՝ առաջին հերթին ԱԹՍ-երին»,- ասում է թուրքագետը։

Այս համապատկերում չմոռանանք նաև Թուրքիայի՝ Ադրբեջանում ռազմական ներկայության գործոնը: Բանն այն է, որ եթե նախկինում Թուրքիան ու Ադրբեջանը տարեկան անցկացնում էին 1-2 համատեղ զորավարժություն, ապա վերջին շրջանում դրանք դարձել են բավական հաճախակի։ Այո, նկատում է թուրքագետը, Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը: Բայց Թուրքիան, թերևս, գտել է դա շրջանցելու տարբերակը. հաճախակի զորավարժությունները նրան հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին