Կարևոր իրադարձություններ

Ովքեր են հավակնում Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնին. գնդակն իշխանության դաշտում է․ «Ժողովուրդ»

20 Հոկտեմբեր, 2020 09:18
Ովքեր են հավակնում Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնին. գնդակն իշխանության դաշտում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Առաջիկայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները միանգամից պետք է երկու ընտրություն կատարեն: Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ պետք է որոշի՝ արդյոք Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին տեսնում են Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, թե ոչ: Ինչպես հայտնի է, այս տեղը թափուր է մնացել Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուց հետո: Սակայն, բացի դատարանի նախագահ լինելուց, Խունդկարյանը նաեւ Վճռաբեկ դատարանի դատավոր էր, հետեւաբար այդ տեղում եւս պետք է նոր դատավոր ընտրվի:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են անունները. մեկն Արսեն Մկրտչյանն է, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, նախկինում էլ եղել է արդարադատության փոխնախարար: Նրան համակարգում բնորոշում են որպես արեւմտյան արժեքների կրող, որը նաեւ համագործակցում է հայտնի Սորոսի հիմնադրամի հետ: Մյուս թեկնածուն ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցն է, որը մտերիմներ ունի այդ շրջանակից եւ գիտնական է, իսկ մյուս թեկնածուն էլ Սամվել Գրիգորյանն է՝ Սյունիքի մարզի դատարանի նախագահը: Այսպիսով, արդեն գնդակն իշխանությունների դաշտում է, եւ խորհրդարանը պետք է ձայների երեք հինգերորդով կայացնի իր որոշումը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին