Կարևոր իրադարձություններ

Կստեղծվի նոր վարչություն՝ վերահսկելու համար ռազմական արտադրանքի որակը. «Ժամանակ»

20 Հոկտեմբեր, 2020 09:12
Կստեղծվի նոր վարչություն՝ վերահսկելու համար ռազմական արտադրանքի որակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կազմում կստեղծվի նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ Որակի վերահսկողության վարչություն: Այս վարչության ներկայացուցիչները ներկայացված կլինեն ռազմարդյունաբերական համալիրի բոլոր ձեռնարկություններում և որպես պատվիրատուի ներկայացուցիչներ՝ կվերահսկեն արտադրվող ապրանքի որակական հատկանիշները:

Այսպիսով, պետությունը՝ որպես ռազմական արտադրանքի պատվիրատու, հենց ձեռնարկություններում հնարավորություն կունենա հետևելու իր պատվերով արտադրվող ապրանքների որակական հատկանիշներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին